Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/0525/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ՆԵԼԼԻ ՀԱՄԼԵՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

15.12.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՆԵԼԼԻ ՀԱՄԼԵՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, գ. Լեռնանցք, 15 փող., 3Ա տնակ/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի ընդդեմ Նելլի Համլետի Հարությունյանի և Արամ Սերյոժայի Ավագյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել և վերանշանակվել է 2024 թվականի հունվարի 30-ին ժամը 17:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանողներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`