Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՎԴ1/0249/02/22 ՈՐՈՇՈՒՄ /Հաղորդագրություն հրապարակելու մասին/

18.12.2023

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ԱՎԴ1/0249/02/22

ՈՐՈՇՈՒՄ
/Հաղորդագրություն հրապարակելու մասին/

26.10.2023թ. ք.Վեդի


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գ.Բալյան, ուսումնասիրելով քաղաքացիական գործն՝ ըստ դիմումի՝ Արայիկ Վաղարշակի Մելիքյանի՝ քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Արայիկ Վաղարշակի Մելիքյանի դիմումը՝ եղբորը, ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայրի Արամ Մանուկյան փողոցի տուն 23 հասցեի բնակիչ, 10.07.1968թ. ծնված Արմեն Վաղարշակի Մելիքյանին մահացած ճանաչելու մասին, 26.10.2023թ. որոշմամբ ընդունվել է դատարանի վարույթ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ <<1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:>>:

Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում պետք է հաղորդագրություն հրապարակել՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայրի Արամ Մանուկյան փողոցի տուն 23 հասցեի բնակիչ, 10.07.1968թ. ծնված Արմեն Վաղարշակի Մելիքյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199, 200, 258, 361 հոդվածներով.

ՈՐՈՇԵՑ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայրի Արամ Մանուկյան փողոցի տուն 23 հասցեի բնակիչ, 10.07.1968թ. ծնված Արմեն Վաղարշակի Մելիքյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. Հ. ԲԱԼՅԱՆ

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`