Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.12.2023

Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Էլվիրա Բաբաջանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ցի
1․ Նկարագրական մաս․

Էլվիրա Բաբաջանյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի՝ հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 2-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 29․09․2023թ․ տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով Էլվիրա Բաբաջանյանին պատկանող անշարժ գույքի հարկի գծով 2018-2020թթ․ համար հաշվարկված պարտավորությունները կազմում են

Հնդավոր /ծածկագիր՝ 709000047550, 0,086 հա/ համար՝ 1775 ՀՀ դրամ, որից ապառ՝ 1311 ՀՀ դրամ, տույժ՝ 464

Տնամերձ /ծածկագիր՝ 709000047551, 0,138 հա/ համար՝ 2428 ՀՀ դրամ, որից ապառ՝ 1794 ՀՀ դրամ, տույժ՝ 634

Անջրդի վարելահողի /ծածկագիրը՝ 709000047552, 0,477 հա/ համար՝ 2616 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1932 ՀՀ դրամ , տույժ՝ 684 ՀՀ դրամ

Անջրդի վարելահողի /ծածկագիրը՝ 709000047553, 0,509 հա/ համար՝ 5333 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3939 ՀՀ դրամ , տույժ՝ 1394 ՀՀ դրամ

Տնամերձ /ծածկագիրը՝ 709000047554, 0,146 հա/ համար՝ 2571 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1899 ՀՀ դրամ, տույժ՝ 672 ՀՀ դրամ

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ։

Այսպիսով, Էլվիրա Բաբաջանյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի

Շիկահող բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի՝ հարկի գծով 2018-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով անշարժ գույքի /հողի/ հարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 14723 ՀՀ դրամ, որից՝ ապառք՝ 10875 ՀՀ դրամը, տույժ՝ 3848 ՀՀ դրամ։

3․ Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ՝

1. Էլվիրա Բաբաջանյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 14723 ՀՀ դրամ, որից ապառք՝ 10875 ՀՀ դրամ, տույժ՝ 3848 ՀՀ դրամ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկաող բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի վճարման ենթակա հարկի գումար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Չարենցի 1

Հեռ..` 060720072

Էլ. փոստ`