Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՆԴ/5137/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.12.2023

Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Սամվել Ռազմիկի Այվազյան
/ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 8-րդ զաքնգված, 20 շենք, թիվ 1 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/5137/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Էդգար Հմայակի Այվազյանի ընդդեմ Ռազմիկ Արտաշի Այվազյանի, Հմայակ Արտաշի Այվազյանի, Սամվել Ռազմիկի Այվազյանի, Արտաշես Ռաֆիկի Այվազյանի, Ռոզա Արամի Էլիզբարյանի, «Զվարթ» արտադրական կոոպերատիվի տնօրեն Ռազմիկ Արտաշի Այվազյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռազմիկ Այվազյանի և Արաքսյա Հակոբյանի ընդդեմ Էդգար Այվազյանի, երրորդ անձինք Հմայակ Այվազյան, Արտաշես Այվազյան, Ռոզա Էլիզբարյան, Սամվել Այվազյան, «Զվարթ» արտադրական կոոպերատիվ, ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ «Զվարթ» արտադրական կոոպերատիվի անդամների 04.06.2001 թվականի ընդհանուր ժողովի արձանագրությունը մասնակի անվավեր ճանաչելու և դրա հիման վրա 08.06.2001 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ: Տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Էրեբունի, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացու 162Ա թիվ ԵԱՆԴ/5137/02/16 քաղաքացիական գործով 26.12.2023թ.–ին, ժամը 11:00-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Գալստյան

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`