Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/3124/02/21

19.12.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ՇԴ/3124/02/21
«14» դեկտեմբերի 2023 թվական
ՇԴ25 Ե-

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Ազգանուշ Արթուրի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մեքենավարների փողոց, տուն 42)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Ստյոպայի Պողոսյանի, Ալիսա Վարդգեսի Պողոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Վարդուհի Գառնիկի Բաղդասարյանի, Ստեփան Գառնիկի Պողոսյանի և Մուշ Գառնիկի Պողոսյանի ընդդեմ Արթուր Սերյոժայի Գրիգորյանի, Մարիետա Ստյոպայի Պողոսյանի, Ազգանուշ Արթուրի Գրիգորյանի և Սարգիս Արթուրի Գրիգորյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը կկայանա 21.02.2024 թվականին, ժամը 11:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`