Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կինոնկարների նախագծերի 2024.1 մրցույթի անցկացման մասին

20.12.2023

Հայտատու` <<Հայաստանի ազգային կինոկենտրոն>> ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2024 թվականին խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծերին պետական ֆինանսավորում
հատկացնելու նպատակով:
Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական ncca.am կայքի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:
Մրցույթի մասնակցելու համար պետք է հայտ ուղարկել՝
kinokentron.hayter@gmail.com էլեկտրոնային հասցեին, ս/թ դեկտեմբերի 22 -ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2024 թ. հունվարի 31, ժ․23:59

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, հիշեցնում ենք, որ համաձայն մրցույթի Կանոնակարգի 26-րդ կետի՝ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները մրցույթին չեն մասնակցելու:

Հասցե` ք.Երևան,Տերյան 3ա,տարածք 38

Հեռ..` +(374)522032

Վեբ կայք` www.ncca.am

Էլ. փոստ`