Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/3498/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

21.12.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Ռուզաննա Ղազարյանին
(ՀՀ, ք.Երևան, Սարի թաղ 1-ին փողոց, տուն 36)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել դիմող Ռուզաննա Ղազարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի 13.11.2023 թվականի որոշման դեմ, թիվ ՍնԴ/3498/04/23 սնանկության գործով ըստ դիմումի Ռուզաննա Ղազարյանի՝ կամավոր սնանկությունը ճանաչելու պահանջի մասին:
Բողոքի քննությունը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (հասցե` քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հարկ 3, դահլիճ 14):
Դիմող Ռուզաննա Ղազարյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Սարի թաղ 1-ին փողոց, տուն 36 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՀԱԿՈԲՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`