Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/114/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

21.12.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Նարինե Ռազմիկի Ավետիսյանին,
Գեդեոն Մհերի Ավետիսյանին,
Արթուր Մհերի Ավետիսյանին,
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, Արցախի թ., 2 փ., տ. 21/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի ընդդեմ Մհեր Հակոբի Ավետիսյանի, երրորդ անձինք՝ Նարինե Ռազմիկի Ավետիսյանի, Գեդեոն Մհերի Ավետիսյանի, Արթուր Մհերի Ավետիսյանի, Հեղինե Մհերի Ավետիսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:

Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձՆարինե Ռազմիկի Ավետիսյանին, Գեդեոն Մհերի Ավետիսյանին, Հեղինե Մհերի Ավետիսյանին (հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, Արցախի թ., 2 փ., տ. 21/ ), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 23.01.2024 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 11) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ


Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԱՐԱԴ1/0320/02/23 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
Հայցվոր «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կողմից ենթակա են ապացուցման հետևյալ փաստերը՝ 1. Հարուցված կատարողական վարույթով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի` պահանջատեր, իսկ Մհեր Հակոբի Ավետիսյանի՝ պարտապան հանդիսանալու փաստերը,
2. ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Ծաղկահովիտ, Արցախ թաղամաս, 2-րդ փողոց, 21 հասցեում գտնվող թիվ 02-053-0002-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 25042016-02-0025)՝ պատասխանող Մհեր Հակոբի Ավետիսյանին և երրորդ անձինք՝ Նարինե Ռազմիկի Ավետիսյանին, Գեդեոն Մհերի Ավետիսյանին, Արթուր Մհերի Ավետիսյանին, Հեղինե Մհերի Ավետիսյանին համասեփականության իրավունքով պատկանելու փաստը,
3. Պարտապան Մհեր Հակոբի Ավետիսյանի մոտ այլ գույքի՝ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար անբավարար լինելու փաստը,
4. Պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքի և բաժնեմասի բնեղենով առանձնացման վերաբերյալ փաստերը:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 22.01.2024 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ


Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`