Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52936/02/22 քաղաքացիական գործով ծանուցում՝ դատական նիստում գործը քննելու մասին

22.12.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



«Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերությանը
/ք․ Երևան, Դավիթ Բեկի 1 թաղ․, 5 տուն/


Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/52936/02/22
Կողմերը և պահանջը` ըստ հայցի «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ ԷԱՃԱՊՁԲ-2023/8 ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովի, երրորդ անձ՝ «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊ ընկերություն՝ գնահատող հանձնաժողովի արձանագրության կետերի որոշումներն անվավեր ճանաչելու, հայցվորին ընտրված մասնակից ճանաչելու և պայմանագիր կնքել պարտավորեցնելու, ՀՀ ԱՆ ԷԱՃԱՊՁԲ-2023/8 ծածկագրով ընթացակարգի արդյունքում կայացված «Մ․Լ․Ն․ Ֆարմ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը եւ «Պետության կարիքների համար ապրանքների մատակարարման թիվ ՀՀ ԱՆ ԷԱՃԱՊՁԲ-2023/8 -1» պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք` 03.11.2023 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 11.01.2024թ. ժամը` 12։00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`