Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ ՇԱՀՄԻՐԶԱ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը հրավիրելու մասին, ՎԻՎ արձանագրություն

22.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

Ա/Ձ ՇԱՀՄԻՐԶԱ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ, Գ․ ԼՈՒԿԱՇԻՆ, 4 Փ․ /21/

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2023 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 02-ին հարուցված թիվ 021023-2379 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116):
Կից ներկայացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր 3 էջ:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № 2063

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«08» դեկտեմբեր 2023 թ.

Ք.Էջմիածին

Մենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանս և Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Էմին Զաքարյանս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 02-ի ՎՎ-2408-Ա հրամանի հիման վրա ՀՀ Արմավիրի մարզ, գ․ Լուկաշին, 4 փ․ /21/ հասցեում գրանցված «Շահմիրզա Զեյնալյան» Ա/Ձ-ում (ՀՎՀՀ` 49620474), հարուցված վարչական վարույթի շրջանակներում պահանջեցինք Ռուբեն Նորայրի Բագրատյանի և Գայանե Սուրենի Աբգարյանի աշխատանքային պայմանագրերը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը։
Վարչական մարմինը, համադրելով գործում առկա փաստական տվյալները, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 01/70-8/58952-2023 գրությունը և ներկայացված կից նյութերը, հաստատված է համարում, որ Ռուբեն Նորայրի Բագրատյանը և Գայանե Սուրենի Աբգարյանը 2023 թվականի փետրվարի 09-ին առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի աշխատել են «Շահմիրզա Զեյնալյան» Ա/Ձ-ում, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները, որը համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի համարվում է անօրինական աշխատանք։
Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հոդված 169․5-ի 2-րդ մասով։
Խախտման համար պատասխանատու է`

1. Շահմիրզա Մարատի Զեյնալյան
2. Աշխատանքի վայրը, կազմակերպության գտնվելու վայրը – ՀՀ Արմավիրի մարզ, գ․ Լուկաշին, 4 փ․ /21/։
3. Զբաղեցրած պաշտոնը – Անհատ ձեռնարկատեր:
4. Բնակության վայրը - ՀՀ Արմավիրի մարզ, գ․ Լուկաշին, 4 փ․ /21/։
5. Խախտման համար պատասխանատու անձի անձնագրային տվյալները- անձնագիր՝ AN0515261, տրված 17․06․2013 թվականին, 048-ի կողմից:
Իրավախախտողի բացատրությունը__________________________________________________________
__________________________________________________________________________________________

(իրավախախտում կատարած անձի ստորագրությունը)


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի
արևմտյան տարածքային կենտրոնի
Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Էմին Զաքարյան

___________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն






_____________________________________________________________
(վկաների և տուժողների առկայության դեպքում՝ պաշտոնը, անուն, ազգանունը,





__________________
ստորագրություն






Արձանագրությունը ստացա ___________________________________________________________________________
(իրավախախտող անձի ստորագրությունը, ստացման ամսաթիվը)
___________________________________________________________________________________

Արձանագրությունը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում
___________________________________________________________________________________________

Նշում արձանագրությունը պատվիրված նամակով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին, ________________

_____________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, անդորրագրի փոստային ծանուցագրի համարը)



Ծանոթություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267 հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`