Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարիա Եֆրեմի Բալաբեկյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին

25.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդված

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարիա Եֆրեմի Բալաբեկյանին մահացած ճանաչելու վերաբերյալ
գործ հարուցելու մասին

Դիմող Գեորգի Գուրգենի Բալաբեկյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Մարիա Եֆրեմի Բալաբեկյանին մահացած ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի՝ 25.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ՝ 2024 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 16:00-ին:
Բոլոր կազմակերպությունները և քաղաքացիները Մարիա Եֆրեմի Բալաբեկյանի (ծնված 24.10.1930թ., Ադրբեջանական ՍՍՀ Եվլախի շրջան, գ․ Նամետաբադ, վերջին հայտնի բնակության վայրը՝ ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի, Ներ Արեշ 26 փողոց, տուն 91) վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները կարող են հայտնել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ. Ներսիսյան 10):

Հասցե` Հ․ Ներսիսյան 10

Հեռ..` 010240833

Էլ. փոստ`