Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցագիր

26.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ահարոն Վասիլի Գևորգյանին
/ՀՀ, ք.Երևան, Նորաշեն 25 շենք, բն. 78/

Պատասխանող Սամվել Ահարոնի Գևորգյանին
/ՀՀ, ք.Երևան, Նորաշեն 25 շենք, բն. 78/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:



ԵԴ/19391/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.11.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվորներ Ալվինա Սերգեյի Մագդեսյանի, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանի ներկայացուցիչ Թամարա Մալխասյանի, դռնբացնախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվինա Սերգեյի Մագդեսյանի, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանի ընդդեմ Ահարոն Վասիլի Գևորգյանի, Սամվել Ահարոնի Գևորգյանի` համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ալվինա Սերգեյի Մագդեսյանը, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանը 04.05.2021 թվականին հայց են ներկայացրել Դատարան ընդդեմ Ահարոն Վասիլի Գևորգյանի, Սամվել Ահարոնի Գևորգյանի՝ համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) 18.05.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործը 17.02.2023թ մակագրվել և 22.02.2023թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23.02.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 22.06.2023 թվականին որոշում է նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Հայցվոր Ալվինա Սերգեյի Մագդեսյանը, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանը, դիմելով դատարան, խնդրել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը ՀՀ, ք. Երևան, Նորաշեն 25 շենք, 78 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորները պետք է ապացուցեն հետևյալ փաստերը.
ա) Ալվինա Սերգեյի Մագդեսյանի և Ահարոն Վասիլի Գևորգյանի ամուսիններ հանդիսանալու, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանի՝ Ահարոն Վասիլի Գևորգյանի դուստրը հանդիսանալու փաստերը,
բ) ՀՀ, ք. Երևան, Նորաշեն 25 շենք, 78 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում սեփականության իրավունքով Ահարոն Վասիլի Գևորգյանին պատկանելու փաստը,
գ) Սամվել Ահարոնի Գևորգյանի՝ պատշաճ պատասխանող հանդիսանալու փաստը,
դ) ՀՀ, ք. Երևան, Նորաշեն 25 շենք, 78 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ համահայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 15.04.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`