Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0647/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

27.12.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

3502 ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան Գ. Նժդեհի 6, E-mail: sisian@court.am, Հեռ. 0283-2-3220

ԴԴԱ-17- Ե-
21 դեկտեմբերի 2023թ.
Հայցվոր ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի
Ներկայացուցիչ՝ Արսեն Ասատրյանին
ք. Երևան, Գր․ Լուսավորչի 13 և 13/1

Պատասխանող՝
Ա/Ձ Լյուդմիլա Հայկի Գրիգորյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Բռնակոթ, 2-րդ փ․, 28 տուն

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0647/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ և 199-րդ հոդվածների համաձայն՝ թիվ ՍԴ3/0647/02/23 քաղաքացիական գործով ուղարկվում է «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21․12․2023 թվականի որոշումը:
Հայտնում եմ, որ սույն գործով 21․12․2023 թվականի Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննություն 2024թ․ փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք․ Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:


Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`