Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/2386/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

27.12.2023

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Գևորգ Վարդանի Հովակիմյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Բռնակոթ, Վ․ Թանգյան փ․ 2

Թիվ ՍԴ/2386/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ ընդդեմ Գևորգ Վարդանի Հովակիմյանի՝ Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում գտնվող թվով հինգ անշարժ գույքերից պարտապան Գևորգ Վարդանի Հովակիմյանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը` 11։15-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`