Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

7405/02/22 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.12.2023

Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/7405/02/22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Ա. Կարաքեհյանի
քարտուղարությամբ՝ Ս. Առաքելյանի

2023 թվականի դեկտեմբերի 07-ին ք․ Հրազդան

դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Վարդան Էդվարդի Արշակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց
Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարդան Էդվարդի Արշակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Դատարանը (դատավոր՝ Ա․ Դունամալյան) 15․06․2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
Նշված որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2023 թվականի որոշմամբ թիվ ԿԴ/7405/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.07.2022 թվականի <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը վերացվել է:
Դատարանը (դատավոր՝ Ա․ Դունամալյան) 09.03.2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանը 08.08.2023 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:

Դատավոր՝ Ա․ Դունամալյանի՝ այլ դատարան տեղափոխվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 02․10․2023 թվականին վերամակագրվել է դատավոր Ա․ Կարաքեհյանին։ Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է հանձնվել 09․10․2023 թվականին։
Դատարանը (դատավոր՝ Ա․ Կարաքեհյան) 11․10․2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին՝ նախնական դատական նիստ նշանակելով 2023 թվականի դեկտեմբերի 07-ին։
Գործին մասնակցող անձինք պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված միջնորդություններ, ինչպես նաև իրենց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ Դատարան չեն ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝
2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝
1. Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
2. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Վերոնշյալ իրավադրույթներից ելնելով, դատարանն արձանագրում է, որ նույն քաղաքացիական գործով դեռևս ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում դատարանը չի կայացրել, պատասխանողը չի առարկել հայցի դեմ և /կամ վերջինիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, միաժամանակ, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը։ Տվյալ դեպքում, դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով՝ գործին մասնակցող անձանց պարզաբանելով դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ, 296-298-րդ, 300-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Թիվ ԿԴ/7405/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով։
2․Գործի քննության արդյուքնում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2024 թվականի հունվարի 25-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
3․ Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
-Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
-Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
-Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց ողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։
4․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ Ա․ ԿԱՐԱՔԵՀՅԱՆ

Հասցե` քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,13 փողոց 1/1

Հեռ..` 0223-2-69-38

Էլ. փոստ`