Թիվ ՏԴ/2296/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
04.01.2024
Պատասխանող՝ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Ազատամուտ, Աղբալյան 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝
Հակոբ Քոյլոյանին
Հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Քոչար 18 շ., 55 տարածք
Պատասխանող՝ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Ազատամուտ, Աղբալյան 4
Ուղարկվում է թիվ ՏԴ/2296/02/23 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով նշանակված է դատաքննություն 2024 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ «1» թերթից:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`