Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՆԴ/2182/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Ինթերնեյշնլ մեդիա Հոլդինգ ՍՊԸ

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գայի պ. 8 104





ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիաական դատարանի /Դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/2182/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի` Նարինե Աբրահամյանի ընդդեմ պատասխանողներ Քրիստինե Աղալարյանի, ,Ինթերնեյշնլ Մեդիա Հոլդինգե ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող, 2024թ. հունվարի 11-ին, ժամը 10:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիաական դատարանի Արաբկիր նստավայր թիվ ԵԱՆԴ/2182/02/17 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Ձեր ներկայությունը պարտադիր է, ներկայացեք դատական նիստերին,

Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն պատշաճ կարգով ծանուցված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննությունը նրա բացակայությամբ անցկացնելու համար: ՀՀ քաղ. դատ. օր-ի 95 հոդվածի դրույթների համաձայն, պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

դատարանի հասցե՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10





Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան

ԵԱՆԴ/2182/02/17



Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին
06.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիակա դատարանը նախագահությամբ դատավոր՝ Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Միլենա Հովհաննիսյանի, մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչ՝ Վերոնիկա Ալեքսանյանի, պատասխանողի ներկայացուցիչ՝ Արմեն Ղազարյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի` Նարինե Աբրահամյանի ընդդեմ պատասխանողներ Քրիստինե Աղալարյանի, «Ինթերնեյշնլ Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորը 02․06․2017թ-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/ ընդդեմ Քրիստինե Աղալարյանի` զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Դատարանի 07․06․2017թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանը 24․12․2020 թ․-ին կայացրել է պատասխանող ներգրավելու վերաբերյալ որոշում։
Դատարանը 12․08․2022թ․-ին կայացրել է ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին։
Դատարանը 21․03․2023թ․ որոշմամբ հայցվորի ներկայացուցչի 24․05․2021թ․-ի միջնորդությունը՝ հայցի հիմքը և առարկան փոփոխելու՝ լրացնելու վերաբերյալ բավարարվել է։
Դատարանը 24․07․2023թ․-ի արձանագրային որոշմամբ կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499 հոդվածի համաձայն, դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի դրույթներով սահմանված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144, 1441, 145, 1499 հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԱՆԴ/2182/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի` Նարինե Աբրահամյանի ընդդեմ պատասխանողներ Քրիստինե Աղալարյանի, «Ինթերնեյշնլ Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի հունվարի 11-ին ժամը՝ 10.00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենքում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-13

Էլ. փոստ`