Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/13085/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ հրապարակային ծանուցում

09.01.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ/13085/02/23 Ե- /24
09 հունվարի 2024թ.

Ալավերդի համայնքի ղեկավարին


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 22.12.2023 թվականին որոշել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ Տիրուհի Արտաշեսի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և գործը քննել պարզեցված վարույթի կարգով, եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2024 թվականի փետրվարի 20-ին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:
Պատասխանող` Տիրուհի Արտաշեսի Հակոբյանին /հաշվառման հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Ջիլիզա, 2 փողոց, 25 տուն/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային կապի ծառայությունից հետ են վերադարձվել «Տեղափոխված» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Խնդրվում է Ձեր վարչակազմի միջոցով պատասխանող Տիրուհի Արտաշեսի Հակոբյանին տեղեկացնել վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին, իսկ վերջինիս անհնարինության դեպքում հնարավոր սեղմ ժամկետում տրամադրել նրա բնակության վայրի վերաբերյալ տեղեկություն:
Առդիր՝ «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը, կից գրությունը 03 թերթից:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`