Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/60327/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811

10.01.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

№ ԴԴԱ -2 _____________
«___» ___________ 2023թ.

Բողոք բերող` Սերգեյ Իոսիֆի Հակոբյանին
(ՀՀ Տավուշի մ., գ. Դեղձավան, 5-րդ փողոց, 4-րդ նրբ. 6 հողամաս)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/60327/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.10.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,
դատավոր Մ. Հարթենյան,
դատավոր Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ԵԴ/60327/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 19.07.2023թ. որոշման դեմ հայցվոր Սերգեյ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Ռ. Բունիաթյանի), քննության առնելով թիվ ԵԴ/60327/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սերգեյ Հակոբյանի ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, 19.07.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճել է:
Որոշումը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 20.07.2023թ.:
Վերոնշյալ որոշման դեմ հայցվոր Սերգեյ Հակոբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ 19.08.2023թ. այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 06.10.2023թ., դատական կազմին է հանձնվել 09.10.2023թ.:
Բողոք բերած անձը միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել՝ վերականգնելով այն, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության նշել է, որ դատական ակտը փոստային ծառայության միջոցով ստացել է 22.07.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Տվյալ դեպքում 19.07.2023թ. որոշումը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 20.07.2023թ. (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վերաքննիչ բողոքը ներկայացվել է 19.08.2023թ., որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողում առկա չէ, ուստի բողոք ներկայացրած անձի միջնորդությունը` վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, ենթակա է մերժման:

Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը բացակայում են, միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (…)։
Տվյալ դեպքում, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «թ» ենթակետով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու մասին ապացույց /հիմք՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի պետ Դ. Ջոլոխավայի կողմից կազմված 21.08.2023թ. տեղեկանք/:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` (...) որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ, 371-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բողոք բերած անձի ներկայացրած միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժել:
2. Թիվ ԵԴ/60327/02/22 քաղաքացիական գործով Դատարանի 19.07.2023թ. որոշման դեմ հայցվոր Սերգեյ Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնել:

Բողոքում թույլ տված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս.ՍԱՀԱԿՅԱՆ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811

Էլ. փոստ`