Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/ Թիվ ՎԴ/5827/05/23 վարչական գործով ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Լևոն Վանիկի Ղալեչյանին Հասցեն` ք.Երևան, Էրեբունի փ., 20 շ., 12 բն. Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Լևոն Վանիկի Ղալեչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը: Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի` նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը, պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մաuնակիորեն առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին. 1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում. 2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար. 3) այն փաuտերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում. 4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը: Պատասխանում կարող են ներառվել` այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները, պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրանային հասցեն: Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մաuին, 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, 3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով), 4) հայցադիմումի պատաuխանը և կից փաuտաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաuտող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ: Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ութերորդ մասի համաձայն` պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում: Նույն հոդվածի իններորդ մասի համաձայն` հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարի 6-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ: Դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն): Առդիր` «1» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

12.01.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/5827/05/23

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.08.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանս՝ ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Լևոն Վանիկի Ղալեչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անունից Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ավագ իրավախորհրդատու, ոստիկանության կապիտան Լյուբա Սիմոնի Չախալյանը, վարչական դատարան ներկայացնելու համար 21.07.2023 թվականին փոստին հանձնած հայցադիմումով (դատարանում ստացվել է 25.07.2023 թվականին), խնդրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հակտանիշներով նախատեսված արարք կատարելու համար Լևոն Վանիկի Ղալեչյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 01.08.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը, վերացրել է հայցադիմումում թույլ տրված սխալները և հայցադիմումը 14.08.2023 թվականին կրկին ներկայացրել է դատարան:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացվելու և որոշումն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման oրը:
Ուսումնասիրելով կրկին ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ գտնում եմ, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 79-րդ և 215-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ՝ ընդունված համարելով սկզբնական ներկայացման օրը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ, 89-րդ, 127-րդ և 215-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Լևոն Վանիկի Ղալեչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ՝ ընդունված համարելով սկզբնական ներկայացման օրը և նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի փետրվարի 6-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`