Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/38359/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.01.2024

Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարիամ Հմայակի Կյատիկյան
/ք․ Երևան, Տիգրան մեծի փողոց, 36բ շենք, բնակարան 76/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ2/38359/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի ընդդեմ «ՄԱՅ ՊՐԻՆՏ» ՍՊ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲ ընկերություն՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումին, հրավիրվել է նախնական դատական նիստ: Տեղեկացնում ենք, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Էրեբունի, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացու 162Ա թիվ ԵԴ2/38359/02/23 քաղաքացիական գործով 23.01.2024թ.–ին, ժամը 11:30-ին դատական նիստին մասնակցելու: Նիստին կքննարկվի պատասխանողի ներկայացված վարույթը կաչճելու, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Գալստյան

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`