Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8053/05/19 քաղաքացիական գործով դատական ծանուցում

17.01.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության 95 հոդված

ՎԴ/8053/05/19 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում


Հայցվոր՝ Արեգ Մելիսի Հայրապետյանին
ՀՀ, ք.Երևան ., Փ․ Բուզանդի 53
Թիվ ՎԴ/8053/05/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Արեգ Մելիսի Հայրապետյանի ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի` «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պատասխանողի կողմից 14.08.2019 թվականին անցկացված բաց մրցույթն անվավեր ճանաչելու, այդ մրցույթի արդյունքների հիման վրա Արման Աբրահամյանին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին պատասխանող՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ՝ Ն. Բաբայանի արձակված հրամանը, պատասխանողի ու Արման Խաչիկի Աբրահամյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 15-ին, ժամը` 17:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց, թիվ 41ա):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես հայցվոր։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Աջափնյակ 2 Հալաբյան 41ա

Հեռ..` (+374 10) 51-18-13 ներքին 457

Էլ. փոստ`