Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.01.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Սկզբնական հայցով պատասխանողների և
հակընդդեմ հայցով հայցվորների ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1646/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 դեկտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ՝ դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,

սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչ
Սուրեն Գասպարյանի,

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արայիկ Արազի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին քաղաքացիական գործով սկզբնական հայցով պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանը 26.05.2023թ. որոշմամբ Դիանա Զավրադյանի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ընդունել է վարույթ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին մերժել է և սեփական նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
02.06.2023թ. և 06.06.2023թ. դատարանում ստացվել են պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
15.06.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացրած միջնորդությունից և քննարկվել է միայն Արազ Զուրաբյանի անունից ներկայացված` հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նույն դատական նիստի ընթացքում Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը ներկայացրել է բացարկ հայտնելու միջնորդություն, դատական նիստ է հրավիրվել 20.06.2023թ.:
Դատարանի 20.06.2023թ. որոշմամբ մերժվել է պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի 28.06.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
21.06.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, որով հակընդդեմ հայցով հայցվորը խնդրել է սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները:
Դատարանի 30.06.2023թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: Նշված որոշման դեմ Արազ Լևոնի Զուրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023թ. որոշմամբ մերժվել է և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
01.08.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
22.08.2023թ. դատարանում ստացվել է սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի բացարկ հայտնելու միջնորդությունը:
24.08.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը մերժել է ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
26.09.2023թ. դատարանում ստացվել է հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի 27.09.2023թ. որոշմամբ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 11.10.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ.՝ ժամը 15:00-ին:
16.10.2023թ. դատարանում ստացվել է պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: 22.11.2023թ. որոշմամբ Դատարանը մերժել է սույն քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
23.10.2023թ. Դատարանին է հանձնվել Արայիկ Արազի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին: Հակընդդեմ հայցադիմումում ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Նշված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 27.10.2023թ. որոշմամբ, նույն որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին (այսուհետ նաև՝ միջնորդություն): Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 26.12.2023թ., որը հետաձգվել է և նշանակվել 28.12.2023թ.:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել հակընդդեմ հայցով հայցվոր Արայիկ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի 14.12.2023թ. որոշմամբ մերժվել է:
26.12.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների և հակընդդեմ հայցվորների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանը ներկայացրել է բացարկի միջնորդություն, որը Դատարանի 28.12.2023թ. որոշմամբ մերժվել է:
28.12.2023թ.կայացած նախնական դատական նիստին Դատարանը քննարկել է սույն քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
Ներկայացված միջնորդությամբ սկզբանական հայցով պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը նշել է, որ կիրառված հայցի ապահովման միջոցը ենթակա է վերացման, քանի որ վերացել է այն կիրառելու հիմքը, այն է՝ երեխայի հոր՝ Արայիկ Արազի Զուրաբյանի կալանքի տակ գտնվելը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ, 41-րդ, 43-րդ և 51-րդ հոդվածները՝ Ալլա Զուրաբյանը հայտնել է, որ երեխայի մոր վարքագծի ու հոգեկան վիճակի, նրա վարած կենցաղի, նյութական վիճակի, նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների վարքագծի պարզ համադրումը ցույց է տալիս, որ վերջինիս հետ երեխայի բնակվելը ամենամեծ չարիքն է երեխայի համար իր բոլոր բացասական, գուցե նաև անդառնալի հետևանքներով հանդերձ, ուստի հաշվի առնելով, որ երեխայի հոր նկատմամբ կալանքը չի երկարաձգվել և դատարանի կողմից հայցի ապահովման հիմք հանդիսացող հանգամանքը վերացել է, ուստի խնդրել է վերացնել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված 10.07.2020թ.) վերաբերյալ իր նկատմամբ սույն գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը» 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե բացակայում են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:
Դատարանն արձանագրում է, որ կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել այն դեպքում, երբ միջնորդություն ներկայացրած անձը հիմնավորում է, որ առկա չեն հայցի ապահովում կիրառելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված հիմքերը:
26.05.2023թ. որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
Որոշմամբ Դատարանը նշել է հետևյալը. «Դատարանը փաստում է, որ ընտանեկան վեճերով հայցի ապահովման միջոց կիրառելը դատարանի պարտականությունն է բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է դժվար կամ անհնարին դարձնել հնարավոր դատական ակտի կատարումը: … Դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելով հնարավոր կդառնա ապահովել երեխայի խնամքի և դաստիարակության իրականացումը ծնողի՝ մոր կողմից (հաշվի առնելով, որ երեխան պապի մոտ է)՝ դրանով պահպանելով երեխայի և մոր կապը, քանի որ երեխայի և ծնողի միջև շփման խզումն իր հերթին կարող է հանգեցնել հնարավոր դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվար կատարման: Մասնավորապես, Դատարանը կարևորում է, որ մանկահասակ երեխայի կողմից ծնողների դերի ընկալումը զգայական մակարդակում է կամ գիտակցական այնպիսի մակարդակում չէ, որպեսզի երեխայի և ծնողի միջև կապը պահպանվի շփման՝ անորոշ ժամանակով խզման դեպքում: Երեխայի և ծնողի միջև շփման խզումն իր հերթին կարող է հանգեցնել հնարավոր դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվար կատարման»:
Այսպիսով՝ Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ նկատի ունենալով, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը: Դատարանն արձանագրում է, որ Միջնորդության քննարկման պահի դրությամբ սույն քաղաքացիական գործում առկա չէ ապացույց այն մասին, որ Որոշումը կատարված է:
Դատարանի գնահատմամբ ստեղծված իրավիճակը հաստատում է հայցի ապահովման միջոցն անհրաժեշտաբար կիրառված լինելու հանգամանքը: Տվյալ դեպքում առկա է դատական ակտ, որի հասցեատերը պատասխանող Արազ Զուրաբյանն է, ում կողմից դատական ակտի պահանջները կատարված չեն՝ երեխան մոր մոտ չէ: Սա նշանակում է, որ հայցը բավարարվելու դեպքում առավել քան հավանական է դատական ակտի կատարման անհնարինությունը, մինչդեռ Արազ Զուրաբյանի անունից կրկին ներկայացրած Միջնոդրության հիմքում դրվել է մյուս պատասխանողի՝ երեխայի հոր ազատության մեջ գտնվելու հանգամանքը՝ չբացահայտելով, թե ինչպե՞ս կարող է հոր ազատության մեջ գտնվելը վերացնել երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու (փաստացի նաև պապի կողմից երեխային մորը հանձնելու) հնարավոր դատական ակտի կատարման անհնարինությունը կամ դժվար կատարվելը:
Դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքը դատական ակտի կատարման անհնարին դառնալն է կամ դժվար կատարվելը, այլ ոչ թե երեխայի հոր անազատության մեջ գտնվելը, իսկ վերջինիս ազատության մեջ գտնվելը չի կարող հիմք հանդիսանալ հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարման համար: Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ միջնորդության քննության պահի դրությամբ հիմնավորված չեն երեխայի՝ մոր մոտ գտնվելը երեխայի շահերից չբխելու, երեխայի կյանքի և առողջության համար վտանգավոր լինելու փաստերը:
Վերը նշված պատճառաբանություններով հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու միջնորդությունը ենթակա է մերժման:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ, Դատարանի առկա տեղեկացվածության պայմաններում Դատարանը եզրակացնում է, որ չի հիմնավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 134-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`