Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.01.2024

Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արտաշես Ֆրանսի Արտաշեսյանը /ՀՀ, Արարատի մարզ, գ.Այնթապ, 5 շարք․, 19 տ./ 12.12.2023թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8061 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /22.01.2024թ. արձանագրություն N28/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արտաշես Արտաշեսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի՝ 62.289 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 39.740 ՀՀ դրամ, տույժը՝ 22.549 ՀՀ դրամ 900435106555 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-0125-0023/ 2021-2023թթ. համար՝ 384.718 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 335.797 ՀՀ դրամ, տույժը՝ 48.623 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-0139-0181/ 2021-2023թթ. համար՝ 130.430 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 113.932 ՀՀ դրամ, տույժը՝ 16.498 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0110-0004/ 2021-2023թթ. համար՝ 13.275 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 11.595 ՀՀ դրամ, տույժը՝ 1.680 ՀՀ դրամ 900435003828 հաշվեհամարին և գույքահարկի /կադ. ծածկագիր՝ 0110-0004/ 2008-2020թթ. համար՝ 37.774 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 24.246 ՀՀ դրամ, տույժը՝ 13.528 ՀՀ դրամ 900435106506 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մաիսի

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`