Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԵՐՈԲ ԱՐՏԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.01.2024

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ սեփականության իրավունքով Սերոբ Արտակի Վարդանյանին /նույնականացման քարտ՝ տրված՝ թ․ -ի կողմից, հաշվառված՝------ հասցեում/ պատկանող ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Սարի Թաղի փողոց 3 հասցեում, առանց համապատասխան թույլտվության գոյություն ունեցող բնակելի տան արտաքին տեսքի փոփոխության, պատերի կառուցամ, թաց պրոցեսների իրականացման համար տուգանք նշանակելու մասին հարցը, պարզեց որ.
Սերոբ Արտակի Վարդանյանը խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան թույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 12․10․2023թ. թիվ 4608 զեկուցագրի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկայացել է իրավախախտ Ս․ Վարդանյանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի կողմից ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Սարի Թաղի փողոց 3 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին 11․10․2023թ. կազմված թիվ 27 արձանագրությունը, վարչական հանձնաժողովի 10․11․2023թ թիվ 27/1 և 20․11․2023թ․ թիվ 27/2 արձանագրությունները, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 11.10.2023թ. թիվ 4608 զեկուցագիրը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Սերոբ Վարդանյանի կողմից Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Սարի Թաղի փողոց փողոց 3 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում իրականացրել է գոյություն ունեցող բնակելի տան արտաքին տեսքի փոփոխություն, պատերի կառուցում, թաց պրոցեսներ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 նոյեմբերի 10-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Սերոբ Վարդանյանը ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 3386 ծանուցմամբ` փստով և ծանուցումը հրապարակային ծանուցումների azdarar.am կայքէջում հրապարակելու միջոցով։ Ծանուցումը ստանալու փաստը հավաստող հետադարձի բացակայության պատճառով Ս․ Վարդանյանը կրկին ծանուցվել է 10․11․2023թ․ թիվ 3511 ծանուցմամբ և ներկայացել է վարչական նիստին։ Վերջինս 22․11․2023թ․ թիվ 5551 դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարին, առ այն, որ արձանագրված իրավախախտումներն իրականացվել են գույքի նախկին սեփականատիրոջ կողմից, ինքը նշված հասցեում իրականացրել է միայն բարկարգման աշխատանքներ։ Նույնաբովանդակ դիմում է ներկայացվել նաև հանձաժողովի նախագահին։
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել Սերոբ Վարդանյանի կողմից ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված իրավախախտման վերաբերյալ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Սերոբ Վարդանյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Սարի Թաղի փողոց 3 հասցեում իրականացրել է գոյություն ունեցող բնակելի տան արտաքին տեսքի փոփոխություն, պատերի կառուցում, թաց պրոցեսներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի
154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասերով նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
տավարձի հարյուրապատիկի չափով»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 20․11.2023թ. թիվ 27/2 արձանագրությունը և Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի կողմից 11.10.2023թ. թիվ 4608 զեկուցագիրը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Իրավախախտ Սերոբ Վարդանյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մազի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Սարի Թաղի փողոց 3 հասցեում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325191030 հաշվեհամարին` ստացող Փարաքար համայնք:
2. Առաջարկել իրավախախտող Ս․ Վարդանյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Իրավախախտ Ս․ Վարդանյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարա- պատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա։
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 0605330042

Էլ. փոստ`