Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՇԴ/2925/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵՇԴ/2925/02/17 քաղաքացիական գործով

Հայցվոր՝ Ռուզաննա Շամիլյանին
հասցե՝ ք.Երևան Մանանդյան փող. 22շ. 42 բն.
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ թիվ ԵՇԴ/2925/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուզաննա Գրիգորի Շամիլյկան ընդդեմ Բաբկեն Կարապետի Շահինյանի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (իրավահաջորդ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ–ի), Հասմիկ Բաբկենի Շահինյանի, երրորդ անձինք «Երևան» նոտարական տարածքի նոտար Արտյոմ Հայրապետյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ սեփականության իրավունքի ճանաչման և գրավի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանը գործը ընդունել է վարույթ, քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և դատական նիստը նշանակել է 07.02.2024 թվականին ժամը 09։30-ին նշանակվել է դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ գործի վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով 1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Ղեկավարվելով 1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Հայցվոր Ռուզաննա Շահինյանը անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայր (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա) թիվ ԵՇԴ/2925/02/17 քաղաքացիական գործով, որպես հայցվորի ներկայացուցիչ, մասնակցելու նախնական դատական նիստի, որը տեղի է ունենալու 2024 թվականի փետրվարի 07-ին ժամը 09։30-ին:
Ծանուցում. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է որոշում կայացնել գործի քննությունը Ձեր բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել գործի դատաքննությանըն և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն։
Դատավարության ցանկացած փուլում դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ m.stepanyan@court.am էլեկտրոնային հասցեով:


Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 010 511 813 /434/

Էլ. փոստ`