Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ5/0008/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ - Մուշեղ Ռաֆիկի Պողոսյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք,
Այգուտ բն., 4-րդ փողոց, տուն հա. 49/

Նունե Ռաֆիկի Պողոսյանին
/ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք,
Այգուտ բն., 4-րդ փողոց, տուն հա. 79/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ՖԻՆՔԱ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Գայանե Միխայիլի Պողոսյանի, Նունե Ռաֆիկի Պողոսյանի, Ռաֆիկ Մուշեղի Պողոսյանի, Արամ Ռաֆիկի Պողոսյանի և Մուշեղ Ռաֆիկի Պողոսյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաշինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2024 թվականի փետրվարի 15-ին`ժամը 17:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`