Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/3554/05/21 <<Երևան>> նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանին /ք․ Երևան, Գայի պողոտա 19/

23.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ՝ Դատարան/ նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննարկելով ըստ հայցի Քրիստինե Մանուկյանի ընդդեմ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանի, երրորդ անձ՝ Փիրուզա Պետրոսի Մելիքսեթյան՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից հայցվոր Քրիստինե Նիկոլայի Մանուկյանի լրացուցիչ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը մերժելը ոչ իրավաչափ ճանաչելու և նոտարին լրացուցիչ ժառանգության վկայագիր, որն ընդգրկում է Նիկոլայ Մանուկյանի կողմից ստեղծված արվեստի գործերը և դրամական միջոցները, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Քրիստինե Մանուկյանի ընդդեմ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանի, երրորդ անձ՝ Փիրուզա Պետրոսի Մելիքսեթյան՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից հայցվոր Քրիստինե Նիկոլայի Մանուկյանի լրացուցիչ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը մերժելը ոչ իրավաչափ ճանաչելու և նոտարին լրացուցիչ ժառանգության վկայագիր, որն ընդգրկում է Նիկոլայ Մանուկյանի կողմից ստեղծված արվեստի գործերը և դրամական միջոցները, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ընդունվել է վարույթ, պահանջվել է ապացույց և հրավիրվել է նախնական դատական նիստ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Դատարանը գտնում է, որ սույն գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

թիվ ՎԴ/3554/05/21 վարչական գործը նշանակել դատաքննության 2024 թվականի փետրվարի 27-ին, ժամը 11:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ․ Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ։
Սույն որոշումն օրինական ոււժի մեջ է մտնում կայացման պահից։

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`