Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/41417/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

«11» փետրվարի 2024թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԵԴ2/41417/02/21
.
Երրորդ անձ
Ռոբերտ Սանոյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Քանաքեռ ՀԷԿ Բանավան 1շ., բն.17)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/41417/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Ռաֆիկի Մրրիկյանի ընդդեմ «Արմսվիսբանկ» ՓԲ ընկերության՝ գրավի պայմանագիրը չկնքված ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 28-ին, ժամը 15:30-ին, Դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես երրորդ անձ:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`