Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /215/ №ԴԴ-9 Ե–––––––––––––– «06» փետրվարի 2024թ. Թիվ ՎԴ/6980/05/22 վարչական գործ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Գայանե Ռաֆիկի Հարությունյանին Հասցեն` ք.Երևան, Լեփսուսի 19 շ., բն.34 Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6980/05/22 վարչական գործով 06.02.2024 թվականին կայացված «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 06.02.2024 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ ներգրավվել եք որպես երրորդ անձ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի յոթերորդ մասին համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն. Կողմերն իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները. 6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ. 7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը. 8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից: 2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ: 3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարի 26-ին, ժամը՝ 11:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ թիվ 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, և այլն): Առդիր` «3» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

13.02.2024

ԹԻՎ ԼԴ1/0124/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
Տիպ` Դատական ծանուցումներ

13.02.2024

Թիվ ԵԴ/30631/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

13.02.2024

Թիվ ԵԴ/30631/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

13.02.2024

Թիվ ԵԴ/30631/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

13.02.2024