Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի՝ արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-1-21.2-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.09.2020

Հայտատու` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. հուլիսի 31-ի N29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի՝ արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-1-21.2-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետ (ծածկագիր՝ 24-1-21.2-Մ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետ (ծածկագիր՝ 24-1-21.2-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում (ձևը լրացվում է տեղում),
• անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
• մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝ 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուն ինը հազար) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 14, 26, 34,35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
• «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 7, 9, 13, հղումը՝ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=5224&lang=arm
• «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 3, 29, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121627
• «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 4, 12, հղումը http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2106&lang=arm
• «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 1, 5, 9, 17, 22, 25, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=67171
• «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 9, 10, 15, 16, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820
• «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 4, 5, 6, 8, 11, 15, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121790
• «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 2, 8, 10, հղումը՝ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1654&lang=arm
• «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 3, 8, 10, 14, 19, 40, 41, հղումը՝ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1719&lang=arm
• «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 2, 5, 14, 18, 30, հղումը՝ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1276&lang=arm
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104, 106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Վեբ կայք` https://hti.am/pages.php?lang=1&id=260&page_name=jobs

Էլ. փոստ`