Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 11-33.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20.11.2020

Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 11-33.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 11-33.3-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
 Սահմանադրություն. հոդվածներ 1, 2, 82, հոդված 27 կետ 1, հոդված 47 կետ 6, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
 «Գնումների մասին» օրենք, հոդվածներ 2, 10, 20, 21, 22, 23, 27, 25, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121796
 «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին» ՀՀ օրենք, հոդված 6 կետ 2, հոդված 12 կետ 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144494
 «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8 կետ 4, հոդված 9 կետեր 5, 6, հոդված 10 կետ 1, հոդված 11 կետ 6, հոդված 14 կետ 1, հոդված 17 կետ 1, հոդված 16 կետ 3, հոդված 20 կետ 2, հոդված 18 կետ 5, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138995
 «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8 կետ 4, հոդված 12 կետ 2, հոդված 16 կետ 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137754
 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված 3 կետեր 3, 4 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138972
 ՀՀ հարկային օրենսգիրք, հոդած 4 կետ 1, հոդված 6 կետ 1, հոդված 10 կետ 3, հոդված 56 կետ 12, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140688
 «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 2 մաս 4, հոդված 8 , հոդված 31, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 3, 10, հոդված 5 մասեր 1, 3, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140541
 «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված 1.2 կետ 4, 14, հոդված 3 կետ 3, հոդված 6 կետ 1, հոդված 12 կետեր 1, 2, 3, հոդված 21 կետ 1, հոդված 25 կետ 2, հոդված 23 կետ 2, 4, 6, հոդված 15 կետ 13, հոդված 32 կետ 7, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139016
 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
 «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
 «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
 «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
 « Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1504, 1505):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`