Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տեղեկատվություն՝ հայտարարված մրցույթը վերսկսելու վերաբերյալ

27.11.2020

Հայտատու` Արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ հաստատված 69-րդ կետ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ա հրամանը, տեղեկացվում է, որ Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 10.00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին:

Հասցե` Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 56