Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 70-26.8-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

26.02.2021

Հայտատու` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
2018 թվականի դեկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին

 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 70-26.8-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․49/2):
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 70-26.8-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի մարտի 1-5-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. Դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդված 3, հոդված 6, հոդված 8, հոդված 10, հոդված 37, հոդված 49, հոդված 86, հոդված 88, հոդված 89, հոդված 125, հոդված 131, հոդված 149, հոդված 151, հոդված 152, հոդված 154, հոդված 157, հոդված 159
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդված 4, հոդված 9, հոդված 11, հոդված 17, հոդված 19, հոդված 21, հոդված 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենք. հոդված 2, հոդված 6, հոդված 8, հոդված 5.2, հոդված 11-12, հոդված 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137083
• «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք, հոդված 15, հոդված 20,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137085
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, 10, 12, 18, 19, 30, 31, 54, 81 էջեր
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 5, 46, 89, 117 Էջեր
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129
հղումը՝ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515659, էլեկտրոնային փոստի հասցե՝ narine.sargsyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան ,0051, Կոմիտասի պող. 49/2

Հեռ..` +374 12 404040

Վեբ կայք` http://snund.am

Էլ. փոստ`