Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.3-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.

26.07.2021

Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 69-րդ կետ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.3-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.3-Մ1-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի հուլիսի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված,գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:



Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 4, 7, 9, 21, 27, 29, 34, 35, 40, 46, 47, 49, 50, 51, 53, 57, 60, 61, 62, 63, 73, 74, 78, 79, 82, 83, 84, 109, 110, 111, 122, 146, 147, 153, 159, 160, 179, 180, 182, 194, 195
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 3, 4, 5, 6, 7, 8 ,15, 20, 23, 24, 26, 27, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք.հոդվածներ` 4, 6, 7, 8, 13, 17, 18, 20, 21, 22, 30, 31, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120947
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 13, 23, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150833
«Գնումների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 16, 19, 21, 22, 23, 25, 29, 33, 37, 40, 43
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150821
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 17, 20, 27, 32, 38, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151210
«Կրթության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 6, 10, 12, 13, 14, 24, 26, 27, 28, 29, 40, 42, 44, 45, 46
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149890
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 7, 11, 12, 28, 39, 43, 44
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144765

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 88, 010 31 31 86, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@supervision.am)

ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47

Հեռ..` 010 31 31 86, 010 31 31 88

Վեբ կայք` www.supervision.am

Էլ. փոստ`