Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

11.05.2022

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-իN 1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետի համաձայն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 71-28.2.ժա-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (Հայաստանի Հանրապետություն, Վայոց Ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 18/1):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 71-28.2.ժա-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2022 թվականի մայիսի 10-ից մայիսի 16-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. Դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150.799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 2, 4, 73, 90, 93, 94, 122, 125, 164
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 14, 22, 29, 31, 52, 53
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159081

Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 10, 12, 16, 18, 20, 21, 22, 23, 24, 33, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 2.1, 3, 4, 6, 7, 8, 10
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154717

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրք
Հոդվածներ՝ 21, 23, 33, 37, 225, 254, 282, 283
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=162142

«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 4, 6, 9, 10, 10.1, 13, 17, 21, 22․1, 25, 26, 27, 30
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160955

Ինֆորմատիկա: 7-րդ դաս. դասագիրք, Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան,
Մասնագիտական
խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Տիգրան Մեծ, Երևան 2012թ․
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։
1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5
2. Համակարգչային հմտություններ, §2.2
3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։
Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 5, 6, 46, 45 Էջեր
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
Էջեր 71, 74, 82, 84, 94, 129, 151, 207, 220, 245, 246, 247-248, 249-250, 266-269
Հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515752, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.makinyan@gov.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`