Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ

06.06.2022

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-իN 1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետի համաձայն

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված (քաղաքաշինության բնագավառում ստուգումների դիմում–բողոքների և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ստուգումների ծավալների ավելացմամբ պայմանավորված) նպատակահարմար է Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատանքներին ներգրավել պայմանագրային հիմունքներով համապատասխան մասնագետ (փորձագետ):
Փորձագետը ներգրավվում է 6 ամիս ժամկետով:
Փորձագետը վեց ամսվա ընթացքում իրեն վերապահված գործառույթների
շրջանակներում իրականացնելու է ծրագրով նախատեսված որոշակի աշխատանքներ, մասնավորապես՝
- քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ վերահսկողություն․
- տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ վերահսկողություն․
- բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և իրավական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն․
- շենքերի և շինությունների շինարարության (քանդման) և շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն․
- ինքնակամ շինարարության կանխարգելման ու կասեցման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրա հետևանքների վերացման նկատմամբ վերահսկողություն․
- իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրություն և դրա հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացում Բաժնի պետին․
- Բաժնի լիազորությունների շրջանակներում հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի նախապատրաստման աշխատանքներ․
- Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման և Բաժնի պետին ներկայացման աշխատանքներ․
- մեկ ամսվա կտրվածքով հանձնարարականների կատարման ընթացքի մասին վերլուծական տեղեկանքի տրամադրումը Բաժնի պետին:
Փորձագետը երեք ամիսը մեկ ներկայացնում է հաշվետվություններ
Փորձագետի աշխատանքը գնահատվում է, ըստ փուլերի՝ երեք ամիսը մեկ և ամփոփիչ փուլ: Աշխատանքը գնահատվում է երեք ամիսը մեկ ներկայացված
հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է թե տվյալ
ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է
իրականացրել: Կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար,
լավ կամ գերազանց:

Փորձագետին նախատեսվում է ներգրավել՝ պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթություն,
- մեկ տարվա աշխատանքային ստաժ ճարտարագիտության բնագավառում:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել տեսչական մարմնի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին /ք. Երևան, Նալբանդյան 28, հեռ. 060 86 66 66 /ներքին 1007/, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս կամ ձևանմուշը ներբեռնել կայքից).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթերի պատճենները,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի),
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
7) համառոտ CV:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին /ք. Երևան, Նալբանդյան 28, հեռ. 060 86 66 66 /ներքին 1007/:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`