Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

01.11.2022

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27-ը դեկտեմբերի N1554-Ն

Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Որոշումների կայացում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2-8, 89-122, 164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 10-38)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 1-17, 31-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ՝ 2-22, 34-38,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Գնումների մասին» օրենք
(հոդվածներ 2-10)
https://www.arlis.am/
"Բյուջետային համակարգի մասին" օրենք
(հոդվածներ 2-21)
https://www.arlis.am/
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք,
(բաժին 3, հոդվածներ՝ 85-187)
https://www.arlis.am/
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը (212.309) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66

Հավելված N 29
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ.հունիսի 15 -ի N 87-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ)(ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Գլխավոր մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը:
1.4. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. Իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնահատում, դրանց բավարարման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում.
2. իրականացնում է Կոմիտեի կողմից իրականացվող գնումների գործընթացի կազմակերպում, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն.
3. իրականացնում է Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվելիք գնումներին վերաբերվող փաստաթղթերի կազմում և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
4. իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի կազմում և հաստատման ներկայացում.
5. իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերից քաղվածքների կազմում և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
6. իրականացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված և Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների կազմում, հաստատում և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
7. իրականացնում է Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմում և Ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները.
8. իրականացնում է Կոմիտեի գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից գնման հայտերի (այդ թվում գնման առարկաների տեխնիկական հատկանիշների) կազմման մասնակցության աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.
9. իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով կազմված գնահատող հանձնաժողովների քարտուղարների՝ Օրենքով նախատեսված պարտականությունների կատարում.
10. իրականացնում է կնքված գնման պայմանագրերի շրջանակներում պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունների ընդունում, դրանց վերաբերյալ սահմանված կարգով եզրակացությունների տրամադրում և ֆինանսավորման համար Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
11. իրականացնում է ստորաբաժանումներում մշակվող գնումներին վերաբերվող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցում:
Իրավունքները`
• Օրենքով սահմանված կարգով աշխատակիցների հետ քննարկել և հստակեցնել Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը.
• համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ քննարկելհաջորդ տարվա համար նախատեսվող գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը.
• նախապատրաստել և հրապարակել մրցույթների հայտարարություններ և հրավերներ.
• ստորաբաժանումներից ստանալ Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական ուղղվածությամբ հայտեր.
• հավաքել գնման հայտեր.
• կազմակերպել մրցույթների կամ բողոքարկված հայտերի հանձնաժողովի նիստեր.
• պատասխանատու ստորաբաժանումներից ստանալ գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների հանձնման և ընդունման արձանագրություններ և եզրակացություններ:
Պարտականությունները`
• կատարել Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնահատում, դրանց բավարարման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
• կազմակերպել գնումների գործընթացը, ուսումնասիրել դրանց վերաբերյալ ստացված բողոքները և բողոքը քննող անձին ներկայացնել կարծիք, բողոքը քննող անձի կողմից տրված եզրակացությունների հիման վրա կատարել ուսումնասիրություններ, կազմել և Բաժնի պետին ներկայացնել գնումների գործընթացների արդյունավետության վերաբերյալ եզրակացություններ.
• կազմել գնումներին վերաբերվող փաստաթղթեր և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել և Բաժնի պետին ներկայացնել գնման պայմանագրերը
• կազմել գնման պայմանագրերից քաղվածքներ և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով համապատասխան ՀՀ պետական բյուջեով նախատեսված և Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և գնումներին վերաբերվող ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերը և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտեր և ներկայացնել Բաժնի պետին.
• սահմանված ժամկետներում և կարգով կազմել արձանագրություններ և հրապարակել գնման գործընթացին վերաբերվող փաստաթղթեր.
• կազմել գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ եզրակացությունները և ներկայացնել Բաժնի պետին.
• գնումներին վերաբերվող գնման հայտերը և ծառայողական գրությունները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
Բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման կամ պետական գնումների բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Ժամանակի կառավարում
2. Փաստաթղթերի նախապատրաստում
3. Տեղեկատավական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ

Հասցե` ք, Երևան,Արմենակյան - 129

Հեռ..` +(374)10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`