Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

03.03.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ (պաշտոնի ծածկագիրը՝ 94-3.5-Մ2-1)

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի (պաշտոնի ծածկագիրը՝ 94-3.5-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձի չափը՝ 267 072 /երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ.
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդից վերադարձը:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց:
Վերը նշված ժամանակավոր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան (ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 6) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին`
1) դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները),
4) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Հայաստանի Հանրապետությանքաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիիքի մարզպետարան (ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7) անձնակազմի կառավարման բաժին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ըբացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել անձնակազմի կառավարման բաժին 060650626 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 09.03.2023թ.:

03.03.2023թ.

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`