Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/04-478/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
29.07.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Անդրանիկ Ավագյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/04-478/15 կատարողական վարույթը «Կահույքի աշխարհ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 33.830.986 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ