Գույքի անբավարարության հիմքով թիվ 01256884 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արթուր Մկրտչյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01256884 կատարողական վարույթ` Իռինա Գոռովչուկ ԱՁ-ից հօգուտ «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի 1.865.936 դրամ՝ որպես պարտավորության գումար, բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։