Գույքի անբավարարության հիմքով թիվ 01459978 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արթուր Մկրտչյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01459978 կատարողական վարույթ` Կարապետ Կոստանյանից հօգուտ «Պրո Կրեդիտ բանկ» ՓԲԸ-ի 3.725.237 դրամ՝ որպես պարտավորության գումար, բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։