Գույքի անբավարարության հիմքով թիվ 03661618 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
16.04.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Սուրեն Հովհաննիսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03661618 կատարողական վարույթը՝ Գևորգ Հակոբյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 689.193 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, գույքի անբավարարության հիմքով կասեցնելու վերաբերյալ: