Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 00066563 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

23.04.2019

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արման Ավագյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00066564 կատարողական վարույթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.02.2018թ. տրված թիվ ԵՇԴ/2889/03/17 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Նատալյա Հովհաննիսյանից և Անահիտ Խաչատրյանից, համապարտության կարգով, հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 5.005.911,80 դրամ, որից 4.716.371,50 դրամը պարտքի հիմնական գումարն է , 264.179,10 դրամը` հաշվարկված տոկոսները /որից 250.236 դրամը` ժամկետանց/, 17.361,20 դրամը` ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժը, 8000 դրամը` վարկի սպասարկման հաշիվները, ինչպես նաև սկսած 21.07.2011թ. մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը վարկի մնացորդի` 4.716.371,50 դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը շարունակել տարեկան 23% տոկոսադրույքով և սկսած 21.07.2011թ. մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը բռնագանձել ժամկետնաց տոկոսների նկատմամբ հաշվարկվող պայմանագրով սահմանված տույժը` յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0,2%-ի չափով։
Բռնագանձումը տարածել գրավադրված գույքի` սեփականության իրավունքով Նատալյա Հովհաննիսյանին պատկանող Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակցու 39 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
Նատալյա Հովհաննիսյանից և Անահիտ Խաչատրյանից, համապարտության կարգով, հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի, որպես վճարված պետ. տուրքի գումար, բռնագանձել 100.119 դրամ:
23.04.2019թ. դրությամբ պարտապանների պարտքը կազմում է 23.505.000 ՀՀ դրամ:
Իրականացված կատարողական գործողությունների ընթացքում գրավի առարկան փորձագետի կողմից գնահատվել է 9.400.000 ՀՀ դրամ, որը նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-570-472

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`