Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում

04.07.2023

Հայտատու` «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետ

ԾԱՆՈՒՑՈՒՄ
04.07.2023 թ

Ղեկավարվելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով՝ սույնով տեղեկացնում եմ, որ «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի (ՀՀ օրենսդրության համաձայն ստեղծված և գործող ներդրումային ընկերություն) (այսուհետ՝ «Ընկերություն») միակ մասնակից հանդիսացող «ՖՐԻԴՈՄ ՀՈԼԴԻՆԳ ԿՈՐՊ» ընկերության 13.06.2023թ որոշմամբ նախատեսվում է Ընկերության կանոնադրական կապիտալի չափը նվազեցնել 395,500,000 (երեք հարյուր իննսունհինգ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Նվազեցման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը կկազմի 300,000,000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ։ Ընկերության պարտատերերն իրավունք ունեն սույն հրապարակման պահից 30 օրվա ընթացքում պահանջել իրենց նկատմամբ ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ կատարում, ինչպես նաև` իրենց վնասների հատուցում՝ համապատասխան ծանուցում ուղարկելով ՀՀ, ք. Երևան 0010, Մելիք-Ադամյան 2/2 հասցեով ։

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Մելիք-Ադամյան 2/2

Հեռ..` +(374) 93909451

Վեբ կայք` https://ffin.am

Էլ. փոստ`