Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/11-3911/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
24.07.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսների նախարարության հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Մ.Ղահրամանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/11-3911/13 կատարողական վարույթ՝ «Բամո Մետալ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 2.582.575 դրամ, ինչպես նաև 51.652 դրամ, որպես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջ, գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ