Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/4928/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

15.05.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/4928/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 15.05.2015թ.
Հասցեատեր` Անուշ Գուլքանյանին
Հասցե` ք. Երևան, Վրացական փող., շ. 17 , բն. 43

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` Պարսամ Ադամյանի ընդդեմ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց Պետական ռեգիստրի, երրոդ անձ Անուշ Գուլքանյանի` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց Պետական ռեգիստրին <<Կապույտ մոլորակ>> ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության գրանցումը կատարելուն և Պարսամ Ադամյանի անունը նշված ընկերության ղեկավար մարմնի պետական միասնական գրանցամատյանում կատարված գրանցումից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Գործով դատաքննության նիստը հետաձգվել և նշանակվել է 2015 թվականի հունիսի 5-ին ժամը 10:10-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`