Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5549/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

26.05.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9- __
«12» մարտի 2015թ.
Թիվ ՎԴ/5549/05/14 վարչական գործով
հայցվոր՝ Գևորգ Դարբազյան-ին
Հասցեն` ք.Երևան Մադոյան փ. 24 տ.

Ձեզ է ուղարկվում վարչական դատարանի 2015 թվականի մարտի 12-ի` գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը:


Առդիր` 1 թերթ։

Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/5549/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.05.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռ. Խանդանյանս, ուսումնասիրելով վարչական գործն ըստ հայցի Գևորգ Դարբազյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Մելինե Սարգսյանի` 09.12.2014 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի հայցի Գևորգ Դարբազյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Մելինե Սարգսյանի` 09.12.2014 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել և անցկացվել են նախնական դատական նիստեր, որի ընթացքում կատարվել են գործը դատաքննության նախապատրաստելու համար նախատեսված գործողությունները, ուստի դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննության և այն պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ, 90-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
Վարչական գործն ըստ հայցի Գևորգ Դարբազյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Մելինե Սարգսյանի` 09.12.2014 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին նշանակել դատաքննության 2015 թվականի հունիսի 17-ին, ժամը 12:30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ ք.Երևան Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 44-71-13 /224/

Էլ. փոստ`