Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0683/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

29.06.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ/0683/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ___ _______ 2015թ.

Հասցեատեր ՝ Արսեն Գասպարյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լուսակունք

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի՝ Լարիսա Գասպարյանի ընդդեմ Լուսակունքի գյուղապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք Սարիբեգ Գասպարյան, Փառանձեմ Գասպարյան, Ալբերտ Գասպարյան, Ռոբերտ Գասպարյան, Արմեն Գասպարյան և Արսեն Գասպարյան` 09.01.2013թ. թիվ 2-Ա որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը մասնակի 699քմ մասով առոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2015 թվականի հունիսի 25-ի արձանագրային որոշմամբ սույն գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել է 2015 թվականի հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:


(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:


Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան





ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված
1.Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու... դեպքերում դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալսանկցիաները. նախազգուշացում, ... դատական տուգանք, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումովհամապատասխանաբար գլխավոր դատախազին կամ փաստաբանական պալատ դիմել:






Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`