Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/65320/03/13 վճարման կարգադրությունով հրապարակային ծանուցում

21.08.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասեր

ՎԴ/65320/03/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


<22> օգոստոսի 2014թ ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր Կարեն Զարիկյան), ծանոթանալով ՙԿրիստալ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 19.460 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

Հայցվորը ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 432-Ա որոշմամբ պատասխանողին առաջադրվել է տուգանք` 19.460 ՀՀ դրամի չափով: Նշվածի հիման վրա հայցվորը խնդրել է պատասխանողից 19.460 ՀՀ դրամ բռնագանձելու համար արձակել վճարման կարգադրություն:
Նշվածի հիման վրա հայցվորը խնդրել է պատասխանողից 19.460 ՀՀ դրամ բռնագանձելու համար արձակել վճարման կարգադրություն:
2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 2014 թվականի հունվարի 7-ին) 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն:
Փաստորեն, հայցադիմումով ներկայացվել է վարչական ակտի հիման վրա որոշակի գումարի բռնագանձման պահանջ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 2014 թվականի հունվարի 7-ին) 157-րդ հոդվածի 1-ին կետով, 158-րդ հոդվածով և ըuտ էության չuտուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, դատարանը

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ Է

<Կրիստալ> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, սույն կարգադրությունը ստանալու կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պատշաճ ծանուցված համարվելու պահից, երկու շաբաթվա ընթացքում, կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը.
1. վճարել 19.460 ՀՀ դրամ, եթե պահանջը հիմնավոր է,

2. դատարանին առձեռն կամ փոստով, ստացման մասին հետադարձ ծանուցմամբ, ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:

Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան, կրելու է դատական ծախuերը:
Սույն կարգադրությունը ստանալուց հետո օրենքով սահմանված երկու շաբաթվա ընթացքում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը uտանում է oրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:




ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/219/

ԴԴ-9-Ե-_____________
<25> օգոստոսի 2014թ
<Կրիստալ> սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
պարոն Անդրանիկ Փայտյանին
Հարգելի պարոն Փայտյան

Հարգանքով`

ՀՀ վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23 Վարչական դատարան

Հեռ..` (+374 10) 44-71-21 (219)

Էլ. փոստ`